Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն խստորեն քննադատել է Եվրոպական հանձնաժողովին և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «Դրուժբա» խողովակաշարով ռուսաստանյան նավթի տարանցման շարունակվող դադարեցման պատճառով, ինչը նա անվանել է սլովակյան շահերին միտումնավոր վնասող քայլ։ Ֆիցոն նաև նշել է, որ Սլովակիան կարող է վերանայել Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներին աջակցելու իր որոշումը։               
 

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն

Վրադ մի բան գցիր՝ Տղերքը չմրսեն
14.01.2025 | 17:19

Իմ հայրենիք, ցուրտ է,

վրադ մի բան գցիր,

դեռ փչում է սուտը,

վրադ սիրտս գցիր։

Ինձ ասում են՝ հաշտվիր,

էլ հայրենի՞ք մնաց,

չեկավ կռվի դաշտից,

Տղերքի հետ գնաց։

Իբր՝ հույսդ է սին,

ճամփադ՝ ընդմիշտ ծվատ,

ոչ ոքի մի լսիր,

մի բան գցիր վրադ։

Իմ գիրը քո մասին

լոկ բառեր չէ վհատ,

դու միայն ինձ լսիր,

մի բան գցիր վրադ։

ՈՒ դաշտերով անցիր,

մինչ երգերս հասնեն,

վրադ մի բան գցիր՝

Տղերքը չմրսեն:

Ռուզան Հովասափյան

Դիտվել է՝ 8964

Մեկնաբանություններ